Լոնդոնում այսօր մեկնարկել է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին պարտիայում խաղաղ դաշն է կնքել չինացի Դին Լիրենի հետ։ 28-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են կիսել միավորը:
Լևոն Արոնյանի և Դին Լիրենի միջև կիսաեզրափակչի երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ դեկտեմբերի 3-ին:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հիշեցնենք, որ գրոսմայստերները կանցկացնեն 2-ական դասական պարտիա: Հաղթողին չորոշելու դեպքում կանցկացվի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4- ական պարտիա: