«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղը: Հանդիպումը կայացել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել կատալոնական ակումբի`1:0 հաշվով հաղթանակով.
«Նման լարված խաղերում Մեսսիի առկայությունը ահռելի առավելություն է: Ինձ ամեն ինչ դուր եկավ թիմի կատարմամբ: «Բարսելոնան» խաղի սկզբում որոշակի խնդիրներ ունեցավ, բայց արդյունքում 3 միավորը մերն է: Երկու դարպասապահները, ովքեր դաշտում էին, հրաշքներ էին գործում: Հաճախ հիանալի սեյվեր էին կատարում:
Պիկեի փոխարինո՞ւմը. կարծում եմ` նա լավ է: Կարող էինք նրան դաշտում թողնել, բայց որոշեցինք ռիսկի չդիմել»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Բարսելոնան» վերադարձել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Էռնեստո Վալվերդեի սաները 31 միավոր են վաստակել 14 խաղում: «Աթլետիկոն» 6-րդ տեղում է` 6 միավոր պակաս վաստակելով և մեկ խաղ ավելի անցկացնելով: