Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը նշանակվել է չինակա «Չանգչունգ Յատայ» թիմի գլխավոր մարզիչ,- հայտնում են ուզբեկական ԶԼՄ-ները:
Ուզբեկստանում հայտնի Բաբայանը փետրվարից մարզում էր Տաշքենդի «Լոկոմոտիվը»:
«Չանգչունգ Յատայը» հանդես է գալիս Չինաստանի առաջին դիվիզիոնում: Ավարտված մրցաշրջանում թիմը 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Բաբայանը Ուզբեկստանի ամենաանվանի մասնագետներից մեկն է: Նա գլխավորել է երկրի ազգային հավաքականը, Յուրմալայի «Սպարտակը», «Պախտակորը»: