«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը մեկնաբանել է «Նորվիչի» հետ (2-2) հանդիպումը։
«Ամենուր թիմերը միավորներ են կորցնում, մենք միավորներ ենք կորցնում։ Հիմա սա խենթ լիգա է թվում։ Բայց իհարկե, ես կարծում եմ, որ «Արսենալը» կարող է վերադառնալ թոփ-4։
Ես չգիտեմ՝ դուք տեսել եք, թե ոչ, բայց երբ մենք պարտվում էինք 0-1, տղաները ոչ թե գլուխները անհույս շարժում էին, այլ ասում էին․ «Առաջ տղանե՛ր, մենք կարող ենք։ Հպարտ եմ տղաներով, որ նրանք կարողացան երկու անգամ վերականգնել հաշվի հավասարությունը»,-Յունգբերգի խոսքերն է մեջբերում Goal-ը։