Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» նախկին հարձակվող Յան-Օգե Ֆյորտոֆտը կիսվել է տեղեկությունով, որ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ».
«Այս տեղեկությունը շատ վստահելի աղբյուրից է: Կլոպն ու «Լիվերպուլը» ֆավորիտ են Սանչոյի տրանսֆերի հարցում: Սանչոն ինքն է ցանկանում լքել ակումբը հունվարին»,-ասել է ֆյորտոֆտը:
Ֆյորտոֆտը խաղացել է նաև Նորվեգիայի հավաքականում: Ակումբային կարիրենա անցկացրել է «Միդլսբրոյի», «Շեֆիլդ Յունայթեդի» և «Բարնլիի» կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» պատրաստ է հունվարին դիտարկել Սանչոյի վերաբերյալ առաջարկները: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մի քանի անգամ կարգապահական խախտումներ է թույլ տվել: