«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «մանկունյանցիների» ղեկավարության օրակարգում նման հարց չկա։ Հաղորդվում է, որ Սուլշերին կհեռացնեն միայն այն դեպքում, երբ իրավիճակը կատաստրոֆիկ կդառնա ակումբի համար։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 14 տուրից հետո ՄՅՈւ-ն վաստակել է 18 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում։
Հավելենք, որ սա վատագույն մեկնարկն է «կարմիր սատանաների» հետ 1988/1989 թվականների մրցաշրջանից հետո։ Այդ ժամանակ ՄՅՈւ-ն առաջնությունը ավարտել էր 11-րդ տեղում։