Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի Storys բաժնում լուսանկար է հրապարակել Ա Սերիայի 14-րդ տուրի` «Վերոնայի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո:
Հայ ֆուտբոլիստն այդ խաղում փոխարինման էր մտել 67-րդ րոպեին, իսկ 90+2 րոպեին աչքի ընկել խփած գնդակով` Ա Սերիա վերադարձը նշանավորելով գոլով: