«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն միացել է ընդհանուր խմբի մարզումներին, հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Ուկրաինացին հոկտեմբերին վիրահատվել էր ծնկի վնասվածքի պատճառով:
Զինչենկոն վերջին անգամ հանդիպման է մասնակցել հոկտեմբերի 6-ին:
22-ամյա ֆուտբոլիստը, ըստ ամենայնի, պատրաստ կլինի դեկտեմբերի 4-ին «Բարնլիի» դեմ կայանալիք հանդիպմանը: