Գերմանական «Հոֆենհայմը» հաճելիորեն զարմացրել է Facebook-յան իր էջի վերջին հրապարակմամբ։
Ակումբը ողջունել է «Հոֆենհայմի» երկրպագուներին Հայաստանում և Հայաստանից դուրս ու հայտարարել Սարգիս Ադամյանի մարզաշապիկի խաղարկման մասին․
«Ողջույն, «Հոֆենհայմի» մարզականեր սիրելի եկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։
Հաջողություն ենք մաղթում բոլորին»,-գրված է լուսանկարին կից նկարագրության մեջ։