Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովն այսօր` դեկտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր բռնցքամարտիկին ծննդյան օրվա առթիվ` մաղթելով առողջություն ու նորանոր հաջողություններ:
Բաչկովը, հիշեցնենք, Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: