Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Նոան» հյուրընկալել էր «Արարատին»: «Նաիրի»/«Ալաշկերտ» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց «Նոայի» հաղթանակով` 2:0:
Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը բացել է հաշիվը:
Հանդիպման 71-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն 2-րդ դեղին քարտը ստանալով` հեռացվել է դաշտից:
Խաղավարտից մոտ 4 րոպե առաջ «Նոան» նաև 2-րդ գոլն է խփել. Դեոբալդի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Դմիտրի Լավրիշևը:
Այս հաղթանակից հետո «Նոան» 24 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Արարատը» 27 միավորով 4-րդն է: