Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջև լուրջ խնդիրներ կան։
«Կարծում եմ՝ Ռոնալդուն լուրջ խնդիրներ ունի Սարիի հետ։ Ամեն ինչ սկսվեց այն՝ երկու անընդմեջ փոխարինումներից հետո։ Դա դուր չէր գա ոչ մեկին։
Կարծում եմ՝ նրանց միջև կոնֆլիկտ կա, սակայն «Յուվեն» կարողացել է այն լավ ծածկել»,-Կասանոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։