«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը խոսել է իր վերականգնման ու ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Իհարկե, «Սիթին» դեռևս կարող է չեմպիոն դառնալ։ Նախորդ տարի իրավիճակը նմանատիպ էր։ Այն ժամանակ ևս «Լիվերպուլը» առաջատար էր։ Մենք դեռևս ժամանակ ունենք նրանց հասնելու ու չեմպիոն հռչակվելու։
Իմ վերականգնումը շատ լավ է ընթանում։ Ինձ դեռևս ժամանակ է անհրաժեշտ, սակայն հույս ունեմ, որ շատ շուտով կմիանամ թիմակիցներիս։ Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, բայց ամենայն հավանականությամբ 1,5-2 ամիս»,-Լապորտի խոսքերն է մեջբերում The National-ը։
«Ման․ Սիթին» 14 տուրից հետո 11 միավորով հետ է մնում առաջատար «Լիվերպուլից»։