Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկում է ձմեռային դադարը: Վերջին` 15-րդ տուրի շրջանակում այսօր ևս երկու հանդիպում է կայացել:
«Նոան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» ու 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ «Գանձասար-Կապանն» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին» ու 1:0 հաշվով հաղթանակ տարել` Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ:
Այս տուրից հետո ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը 28 միավորով գլխավորում է Վանաձորի «Լոռին»: Միանգամից 3 թիմ` «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Արարատը» 27 միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականը:
Մրցաշարային աղյուսակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի`
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Լոռի ՖԱ | 15 | 8 | 4 | 3 | 25 | 16 | 28 |
2. | Արարատ-Արմենիա | 15 | 8 | 3 | 4 | 26 | 15 | 27 |
3. | Ալաշկերտ | 15 | 8 | 3 | 4 | 28 | 17 | 27 |
4. | Արարատ | 15 | 8 | 3 | 4 | 24 | 15 | 27 |
5. | Շիրակ | 15 | 7 | 4 | 4 | 21 | 15 | 25 |
6. | Նոա | 15 | 7 | 3 | 5 | 20 | 14 | 24 |
7. | Փյունիկ | 15 | 6 | 2 | 7 | 31 | 29 | 20 |
8. | ՈՒրարտու | 15 | 4 | 5 | 6 | 17 | 23 | 17 |
9. | Գանձասար-Կապան | 15 | 3 | 5 | 7 | 15 | 21 | 14 |
10. | ՖԱ Երևան | 15 | 0 | 0 | 15 | 11 | 53 | 0 |