Լոնդոնում այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը, որտեղ հանդես կգան աշխարհի 4 լավագույն շախմատիստները:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր մեկնարկելիք կիսաեզրափակիչ խաղում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:
Հաղթող մասնակիցները դեկտեմբերի 6-ին կմրցեն եզրափակչում: Մրցաշարի մրցանային ֆոնդը 350 հազար դոլար է կազմում: