Երկու հանդիպումներով մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրը:
«Վեսթ Արմենիան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթել է «Ուրարտու» 2-ին:
Առաջին հաղթանակն է տարել «Անին»` 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Մասիսի» դարպասը:
Այս հաղթանակից հետո «Վեսթ Արմենիան» 43 միավորով 1-ին հորիզոնականում է, տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Լոկոմոտիվը» ակտիվում ունի 40 միավոր: «Անին» 5 միավորով լքել է վերջին հորիզոնականը, «Մասիսը» 4 միավորով եզրափակում է աղյուսակը: