Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:
Հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի մի քանի երկրպագուներ անհարգալից են վերաբերվել թիմի նախկին և «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի հանդեպ:
Cadena SER-ը հայտնում է, որ որոշ երկրպագուներ բղավել են «մահ Գրիզմանին»:
Նշվում է նաև, որ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն հնարավոր է գործ սկսի կատարվածի առթիվ: