Իսպանիայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրում «Վալենսիան» ընդունել էր «Վիլյառեալին»:
15-րդ րոպեին հյուրերից Մորենոն չկարողացավ հստակորեն իրացնել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, Ռոդրիգոն առաջ մղեց չղջիկներին: «Վիլյառեալի» պատասխանը չուշացավ: 5 րոպե անց Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան անհատական անցումից հետո հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
70-րդ րոպեին երիտասարդ Ֆերան Տորեսը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին՝ 2:1:
15 խաղից հետո «Վալենսիան» 23 միավորով 7-րդն է, իսկ «Վիլյառեալը» 18 միավորով 13-րդ հորիզոնականում է: