«Վիլյառեալի» և Նիգերիայի ազգային հավաքականի վինգեր Սամուել Չուկվեզեն նշել է, թե թոփ ակումբներից որին է միշտ հավակնել։
«Վիլյառեալի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը եվրոպական թոփ ակումբների կողմից մեծանում է։ Չուկվեզեն նշել է, որ իր սիրելի թիմը «Չելսին» է։ Այս մասին գրում է Goal.com-ը։
Նշվում է, որ Չուկվեզեի նման ընտրությունը կապված է իր հայրենակցի՝ Ջոն Օբի Միկելի՝ «Չելսիի» կազմում խաղալու հետ։
Աղբյուրի տեղեկություններով, սակայն, Չուկվեզեն նշել է, որ երջանիկ է «Վիլյառեալում»։