Իտալիայի A սերիայի 14-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում կարևոր միավորներ կորցրեց:
20-րդ րոպեին հաշիվը բացեց թուրինյան ակումբը. աչքի ընկավ Բոնուչին: 3 րոպե անց Բոգան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Երկրորդ խաղակեսի սկզբում արդեն «Սասուոլոն» առաջ անցավ հաշվի մեջ. գոլը հեղինակեց Կապուտոն:
«Յուվենտուսը՝ Ռոնալդուի հստակ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ հաշիվը հավասարեցրեց 68-րդ րոպեին՝ 2:2:
14 խաղից հետո «Յուվենտուսն» ունի 45 միավոր ու առաջատարն է, սակայն թիկունքում գտնվող «Ինտերն» այս տուրում հաղթականի դեպքում կշրջանցի Սարիի թիմին: