Մեծ Սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը նշել է, որ Australian Open-2019-ի առաջին շրջանի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ խաղից առաջ չի հայտարարել, որ ավարտում է կարիերան։
Հունվարին մրցաշարի մամուլի ծառայությունը տեսանյութ էր հրապարակել Մարեյի ասուլիսից ու գրառում էր արել, թե իբր նա ավարտում է կարիերան։
«Չեմ կարծում, թե ասել եմ այդ մասին։ Ես իսկապես չեմ հիշում, թե ինչ եմ ասել այդ ասուլիսին։ Ես էմոցիաների տակ էի, բայց կարծում եմ, որ չէի կարող այդտեղ կարող էի խոսել կարիերաս ավարտելու մասին։ Ես ի նկատի ունեի, որ ցանկանում եմ ավարտել այն Ուիմբլդոնում։ Ես ունեի նման պլան այդ ճամանակ։
Չէի ուզում շարունակել այդպես, ցավը տանջում էր ինձ։ Չեմ կարող հիշել, թե ինչ է կատարվել այդ տեսանյութում (Բաուտիստա Ագուտի հետ խաղից հետո)։ Ակնհայտ է, որ Մարկ Պետչին (կորտի ինտերվյուերը) շատ զգայուն իրավիճակում էր հայտնվել»,-Մարեյի խոսքերն է մեջբերում Tennis365-ը։