Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի վիճակահանույունը:
Գերմանիան հայտնվել է նույն խմբում Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ, չորրորդ թիմը կորոշվի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի խաղի արդյունքում:
«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող ես հաղթել որակավորման փուլը, և այնուհետև 2014 թվականի աշխարհի գավաթակրի, Եվրո-2016-ի և 2018թ-ի աշխարհի գավաթի հաղթողների հետ հայտնվես նույն խմբում», — ասել է Կիմիխը: