Մոնակոյում ընթացող կայծակնային և արագ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությում կայացել են առաջին 5 մրցափուլերը:
Մկրտչյանը մեկնարկային 2 տուրում հաղթանակ է տոնել: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել, իսկ 4-րդ պարտիայում կրել է առաջին պարտությունը: 5-րդ տուրում Մկրտչյանը հերթական հաղթանակն է տարել ու միավորների քանակը հացրել է 3.5-ի: 5 տուրից հետո Մկրտչյանը 18-րդն է:
Առաջատարը 5 միավորով լատվիացի Լաուրա Ռոգուլեն է:
Այսօր կկայանան վերջին 6 մրցախաղերը: 6-րդ տուրում Լիլիթի մրցակիցը կլինի ռուս Ելիզավետա Սոլոժենկինան: