Աբու-Դաբիում կայացավ ֆորմուլա-1-ի տարվա վերջին Գրան-Պրին։
Մրցարշավի հաղթող ճանաչվեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Երկրորդ տեղում «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենն է, իսկ երրորդը «Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերն է։
Վալտերի Բոտասը չորրորդ հորիզոնականում է ավարտել Գրան-Պրին, հինգերորդը Սեբաստիան Ֆետելն է։
Մրցաշրջանի ամփոփիչ աղյուսակը գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը 413 միավորով։ Լավագույն հնգյակում են նաև Վալտերի Բոտասը («Մերսեդես», 326), Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ», 278), Շարլ Լեկլերը («Ֆերարի», 264) և Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի», 240)։