Իտալական Sky Italia-ի հաղորդմամբ, «Միլանի» նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Ֆիորենտինան» :
Ակումբում դժգոհ են ներկայիս գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի աշխատանքից և առաջիկա օրերին մտադիր են պաշտոնանկ անել նրան։
Հիշեցնենք, որ «Ֆիորենտինան» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 14 խաղից հետո 11-րդ տեղում է՝ վաստակած 16 միավորով :