Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը ավարտված է։ Տուրի վերջին երկու խաղերը կայացան «Օլդ Թրաֆորդ» և «Քինգ Փաուեր» ստադիոններում։
«Մանչեսթեր Յունայթեդը» տանը միավորներ կորցրեց «Ասթոն Վիլայի» հետ խաղում։ Հաշիվը բացվեց 11-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ջեկ Գրիլիշը։ Առաջին կեսի վերջում Մարկուս Ռեշֆորդի հավածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, այնուհետև դարպասապահ Թոմ Հիթոնից գնդակը հայտնվեց դարպասում։
64-րդ րոպեին Վիկտոր Լինդելոֆը առաջ մղեց ՄՅՈւ-ին։ Երկու րոպե անց Տիրոնե Մինգսը դարձյալ հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
«Լեսթերը» տանը հաղթեց «Էվերթոնին»։ Գրանցվեց 2-1 հաշիվը։ Բրենդան Ռոջերսի թիմը այս արդյունքից հետո շարունակում է 8 միավորով հետ մնալ «Լիվերպուլից»։