Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրում «Այաքսը» արտագնա խաղում 5-2 հաշվով կամային հաղթանակ տոնեց:
«Տվենտեն» խաղի սկզբում 2 գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Նակամուրան և Կանտալապիեդրան: Մինչ առաջին խաղակեսի ավարտը Լանգը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:
Երկրորդ խաղակեսում «Այաքսը» ևս 4 գնդակ խփեց ու հաղթեց 5-2 հաշվով: Լանգը հեթ-տրիկ ձևակերպես, ևս 2 անգամ աչքի ընկավ Հունտելաարը:
«Այաքսը» 15 տուրից հետո 41 միավորով առաջատարն է, իսկ «Տվենտեն» 18 միավորով 12-րդն է: