Ռուսական «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը մեկնաբանել է իր թիմակից Արտյոմ Ձյուբայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ ռուս երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Ձյուբայի հասցեին:
«Ես և Արտյոմը միշտ օգնում ենք միմյանց ՝ անկախ իրավիճակից կամ հակառակորդից: Վստահ եմ, որ եթե կիրակի գա մի պահ, որ ես և նա դուրս գանք մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ ու նա տեսնի, որ ես ավելի լավ դիրք ունեմ, նա կփոխանցի ինձ գնդակը: Նույնը կանեմ ես:
Իրավիճակը՝ կապված վիրավորանքների՞ հետ: Ձյուբան, Ակինֆեևը, Չերչեսովը շատ բան են արել հավաքականի համար:Ինձ համար լիովին անհասկանալի է, թե որտեղից են առաջանում այդպիսի տհաճ բառեր: Պարզ է, որ Ձյուբան փոքր չէ, բայց նա ունի կին, ծնողներ և երեխաներ: Ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին նրանք»,-ասել է Ազմունը: