«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ «Ոսկե գնդակի» համար հիմնական պայքարը ծավալվելու է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Ես պորտուգալացի եմ, այդ իսկ պատճառով ավելի շատ աջակցում եմ Ռոնալդուին։ Կրիշտիանուն ռիսկի դիմեց՝ լքելով աշխարհի լավագույն ու ամենատիտղոսակին թիմը։ Այդպիսի ռիսկը պետք է գնահատվի։ Խաղալ Իտալիայում ու գոլեր խփել․ դա շատ բարդ է։
Մեսսին մնաց «Բարսելոնայում»։ Այն մեծ ակումբ է։ Մեսսին այն ֆուտբոլիստն է, ով միայնակ կարող է արդյունք տալ։ Բայց ես նախընտրում եմ Կրիշտիանուին, քանի որ ես պորտուգալացի եմ»,-Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։