ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմից առանձին է մարզվել ու պատրաստվել «Մոնակոյի» հետ խաղին, հաղորդում է L’Equipe-ը:
Նշվում է. որ ակումբում դժգոհ են բրազիլացու մարզավիճակից: Նա անհատական մարզումներ է անցկացնում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Նեյմարը մասնացել է 6 հանդիպման ու դարձել է 4 գոլի հեղինակ:
Հավելենք, որ «Մոնակոյի» — ՊՍԺ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: