Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրում «Վիտեսը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվել է «Հերենվենին»` հաշվի մեջ առջևում լինելով 2 գնդակի տարբերությամբ:
Պարտությունը 5-րդ անընդմեջն էր թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի համար, ով հետխաղյա մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբից հեռանալու մասին:
«Կարծում եմ ժամանակն է եկել հրաժեշտ տալու, ես չեմ մտածում միայն իմ մասին: Կարևորը ակումբն է և ես չկարողացա ուղղել իրավիճակը»,- հայտարարել է Սլուցկին` հրաժեշտ տալով ակումբին: