Աղբյուրը, մեջբերելով Calciomercato-ին, հայտնում է, որ «Յուվենտուսը» նախատեսում է անվճար ձեռք բերել «Չելսիի» երկու ֆուտբոլիստների:
«Յուվենտուսի» շարքերը կարող են համալրել լոնդոնյան ակումբի կիսապաշտպաններ Վիլիանը և Պեդրո Ռոդրիգեսը:
«Կապույտների» հետ խաղացողների պայմանագրերը լրանում են հաջորդ ամռանը, և կողմերը դեռևս չեն համաձայնվել երկարաձգել պայմանագրերը: