«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Նիկոլաս դե լա Կրուզը կարող է շարունակել կարիերան Պրեմիեր լիգայում:
Marca-ի փոխանցմամբ ՝ «Մանչեսթեր Սիթին» հետևում է ուրուգվայցի 22-ամյա կիսապաշտպանի ելույթներին: «Քաղաքաբնակները» պատրաստ են դե լա Կրուզի համար վճարել 25 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթին» արդեն կապնվել է խաղացողների ներկայացուցիչների հետ:
Այս մրցաշրջանում դե լա Կրուսը «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և խփել 4 գոլ: