Մամուլը հայտնում է, որ «Վիտեսի» նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Սթյուրինգը կարող է գլխավորել հոլանդիական թիմը:
56-ամյա մասնագետը այս պաշտոնի հիմնական թեկնածուն է, եթե Լեոնիդ Սլուցկիի հրաժարականը ընդունվի:
Անցած մրցաշրջանում Սթյուրինգը Սլուցկիի օգնական էր, բայց տարաձայնությունների պատճառով նրան տեղափոխեցին երիտասարդական ակադեմիա` որպես համակարգող: