Բունդեսլիգայի 13-րդ տուրի խաղում «Շալկեն» հաղթանակ տարավ «Յունիոն Բեռլինի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Գելսենկիրխենում և ավարտվեց 2:1 հաշվով:
Թիմերը գնացին ընդմիջման ՝ մեկ անգամ գրավելով միմյանց դարպասը: Տանտերերից Բենիտո Ռամանի գոլին պատասխանեց Մարկուս Ինգվարստենը: 86-րդ րոպեին «Շալկեն» խփեց հաղթական գնդակը` Սերդարի ջանքերով:
«Շալկեն» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: «Յունիոնն» ունի 16 միավոր և 11-րդն է: