Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սոցցանցերում հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին։
«Երկար մտորումներից և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունից հետո ես ստիպված եմ հրաժարվել Երուսաղեմում կայանալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մասնակցությունից։ Ցավոք, մրցաշարի ժամակացույցը համընկնում է նախորդ վիրահատությունների հետ կապված իմ շնչառական խնդիրների բուժման ժամկետների։ Grand Chess Tour-ից հետո բժշկի հանձնարարությամբ պետք է բուժման կուրս անցնեմ դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Իմ մարտական ոգին, շախմատի նկատմամբ սերը և վճռականությունը՝ այս սպորտաձևում ներդնելու հարցում, չի կարող կասկածի տակ դրվել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ յուրաքանչյուր մրցաշարը լքելու որոշումը լրջորեն կշռադատված հարց է։ Դրան չեն կարող թեթևամտորեն վերաբերվել հատկապես նրանք, ովքեր պատիվ ունեն մասնակցելու այդպիսի մրցաշարերին։ Ուստի տեղեկացնում եմ, որ այս շաբաթ ես կստանամ համապատասխան բուժում, որպեսզի վերադառնամ ավելի առողջ և ուժեղ»,- գրել է Արոնյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Արոնյանը դուրս էր եկել Grand Chess Tour-ի եզրափակիչ, որը կանցկացվի դեկտեմբերի 2-8-ը։