Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը աջակցել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, ով հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Նա արժանի էր այս մրցանակին: Ինձ դուր է գալիս Մեսսին, բայց այս տարի Վիրջիլն ավելի կայուն էր: Նա առաջնորդեց «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակում»:
«Ոսկե գնդակի» մրցանակակիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին: