ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին և ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին, հայտնում է AS-ը:
Փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության պատճառով անցած մրցաշրջանում ՉԼ-ում դուրս մնալուց, ինչպես նաև ներքին առաջնությունում ոչ լավագույն ցուցանիշներից:
Եթե այս մրցաշրջանում Թոմաս Տուխելը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա Դիեգո Սիմեոնեն կարող է նրա տեղը զբաղեցնել թիմի ղեկին:
Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է գրավել արգենտինացուն`ստորագրելով Անտուան Գրիզմանին, որի հետ նախկինում աշխատել է Էլ Չոլոն: