Լոնդոնի «Արսենալը» հեռացրեց Ունաի Էմերին գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆրեդրիկ Յունգբերգը, «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը, ով աշխատել է ակումբի համակարգում, նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Gracenote Live- ի տեղեկություններով՝ Յունգբերգը Պրեմիեր Լիգայի ակումբ գլխավորած երկրորդ շվեդ մասնագետն է: 2007/2008 մրցաշրջանի սկզբում Սվեն-Էրան Էրիկսոնը գլխավորում էր «Մանչեսթեր Սիթին»: Նրան աշխատանքից հեռացրել են 2008-ի մայիսին:
Էմերին գլխավորեց «Արսենալը» 2018-ի գարնանը: Այս մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայի 13 տուրերից հետո զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ վաստակելով 18 միավոր: