Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Անտոն Միրանչուկը հայտարարել է, որ դեմ չի լինի տեղափոխվել «Վալենսիա»:
«Եթե անկեղծ, ապա ես նախ կփորձեի խաղալ «Վալենսիայում», քանի որ սխալ է միանգամից տեղափոխվել «Բարսելոնա»: Պատրաստ եմ մեկնել Գերմանիա, այնտեղ այլ ֆուտբոլ է: Ինչ վերաբերում է եղբորս հետ միասին այլ ակումբ տեղափոխվելուն, ապա ինձ թվում է, որ մենք հայտնվելու ենք տարբեր ափերում: Բոլորը հիանալի հասկանում են, որ շատ հաճախ անհրաժեշտ է կոնկրետ դիրքի համար ֆուտբոլիստ, բայց ոչ թե երկուսը միանգամից», — Միրանչուկի խոսքերն է մեջբերում «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը: