«Արսենալի» տնօրեն Ջոշ Քրոնկեն մեկնաբանել է Ունաի Էմերիի պաշտոնանկությունը.
«Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ունաի Էմերին և նրա գործընկերներին, ովքեր անխոնջ փորձեցին վերադարձնել ակումբը այն մակարդակին, որը մենք բոլորս ակնկալում և պահանջում ենք:
Մենք մաղթում ենք Էմերիին և նրա շտաբին հաջողություն ապագայում»:
Նշենք, որ ժամեր առաջ լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է Էմերիի պաշտոնանկության մասին: