Այսօր` նոյեմբերի 29-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի կանանց Մ-17 և Մ-19 հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի աղջիկների Մ-17 հավաքականը ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Ռուսաստանի և Բուլղարիայի հասակակիցների հետ։ Այդ խմբի խաղերը կանցկացվեն Բուլղարիայում ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 8-ը։
Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է 8-րդ խմբում, որտեղ կմրցի Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Թուրքիայի հավաքականների հետ։ Եվրոպայի աղջիկների Մ-19 հավաքականների որակավորման փուլի 8-րդ խմբի խաղերի անցկացումը ՈՒԵՖԱ-ն վստահել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Որակավորման հանդիպումները կանցկացվեն Հայաստանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը։