Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Challenge-ին։
Բաչկովը մարտահրավեր է նետել արտերկրում բնակվող հայ մարզիկներին՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ է արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին:
Նա առաջարկել է դա անել մարտահրավերի միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր է նետում ևս 3 հոգու և այդպես շարունակ:
Անձամվ վարչապետը մարտահրավեր էր նետել System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: