Կայացան Չեմպիոնների լիգայի F խմբի 5-րդ տուրի հանդիպումները:
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Բարսելոնան» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային». կատալոնական թիմը հաղթեց 3:1 հաշվով: 29-րդ րոպեին Սուարեսը բացել է հաշիվը, իսկ 4 րոպե անց Մեսսին կրկնապատկել է այն: 67-րդ րոպեին Մեսսիի երկրորդ գոլային փոխանցումից հետո Գրիզմանը 3-րդ գոլն է խփել: Տասը րոպե անց հուժկու հարվածով դորտմունդցիների միակ գոլը խփել է Ջեյդոն Սանչոն:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 11 միավորով ապահովում է փլեյ-օֆի ուղեգիրը առաջին հորիզոնականով: «Բորուսիան» 7 միավորով երկրորդ տեղում է:
Խմբի մյուս խաղը կայացել է Պրահայում. «Սլավիան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է «Ինտերին». առաջին կեսում Լաուտարո Մարտինեսի գոլին պատասխանել է Սաուցեկը՝ 1:1: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մոտ 10 առաջ Լուկակուն խփել է իտալական թիմի հաղթական գոլը: Այնուհետև Մարտինեսը դուբլ է ձևակերպել՝ 1:3:
«Ինտերը» 7 միավորով հավասարվում է «Բորուսիային» և լրացուցիչ արդյունքներով նաև շրջանցում: Երկրորդ տեղի հարցը կլուծվի վերջին տուրում:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ:
G խմբում առաջատար «Լայպցիգը» ոչ-ոքի է խաղացել հետնապահ «Բենֆիկայի» հետ: