Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Twitter-յան իր էջում լուսանկար է տեղադրել Ստեֆան Էդբերգի անվան ATP-ի արդար խաղի ամենամյա մրցանակի հավակնորդներից։
Բացի Նադալից մրցանակին հավակնում են Ռոջեր Ֆեդերերը, Դոմինիկ Տիմը և Դիեգո Շվարցմանը։ Նադալը լուսանկարի նկարագրության մեջ գրել է․
«Կարելի՞ է ես հաղթեմ այս տարի»։
Թվիթի մեկնաբանությունում աշխարհի յոթերորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը պատասխանել է․
«Կարծում եմ՝ այն կհաղթի Ռոջեր Ֆեդերերը 68-րդ անգամ անընդմեջ»։
2004 թվականից հետո Ֆեդերերը հաղթել է Ստեֆան Էդբերգի մրցանակը 13 անգամ։ 2010 և 2018 թվականներին մրցանակը հաղթել է Ռաֆայել Նադալը։