Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Մենք ամենաբարդ խմբում էինք, բայց կրկին վաղաժամ նվաճեցինք փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա մեզ համար շատ բան է նշանակում: Բացի վերջին րոպեներից, թիմը հիանալի խաղ անցկացրեց»:
Միշտ խոսակցություններ կան փոխհամագործակցության մասին: Լավ խաղացողները միշտ հասկանում են միմյանց: Օրինակ ՝ Մեսսին և Սուարեսը հիանալի հասկանում են միմյանց, քանի որ նրանք երկար ժամանակ միասին են խաղում: Ժամանակի ընթացքում Մեսսին ու Գրիզմանն էլ կսկսեն լավ հասկանալ մեկմեկու:
Մեզ համար լավ չէ, որ Դեմբելեն վնասվածք ստացավ»,-ասել է Վալվերդեն: