Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մտադիր է մոտ ապագայում լքել ակումբը: Sky Sports-ի տեղեկություններով, 19-ամյա անգլիացին հակված է կարիերան շարունակել Իսպանիայում` «Բարսելոնայում» կամ «Ռեալում», չնայած որ «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով:
Ֆուտբոլիստը վերջերս փչացրեց հարաբերությունները «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի հետ, այդ իսկ պատճառով Ջեյդոնը դադարեց հայտնվել թիմի մեկնարկային կազմում: