Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Այաքսի» ֆուտբոլիստները հաղթեցին «Լիլին»: Ֆրանսիայում անցկացվող խմբային խաղն ավարտվեց 2-0 հաշվով ՝ հօգուտ ամստերդամյան ակումբի:
Հյուրերը առաջ անցան հաշվի մեջ արդեն 2-րդ րոպեին, երբ Հաքիմ Զիեշը ստացավ գնդակը և, առանց տուգանային հրապարակ մուտք գործելու, հարվածեց մեկ հպումով: Նույն Զիեշի ջանքերով հոլանդացիները կրկնապատկեցին առավելությունը. 59-րդ րոպեին կիսապաշտպանի փոխանցումից հետո Քուինսի Պրոմեսը գնդակն ուղղեց դեպի ցանց: