Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն պատմել է Լուիս Էնրիկեի վերադարձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ոչ ոք չգիտեր, թե որքան երկար է Էնրիկեն բացակայելու ընտանեկան պայմաններից ելնելով։ Ամեն ինչ միշտ համաձայնեցված է եղել։
Սեպտեմբերի 12-ի հանդիպումից օրեր անց ես գնացել էի նրան տեսակցելու, աջակվելու։ Այդ հանդիպման ժամանակ ես ասացի, որ երբ նա ցանկանա, կարող է վերադառնալ, ու ես մի կողմ կքաշվեմ։ Սակայն ի զարմանս ինձ Էնրիկեն ասաց, որ ողջ շտաբը աշխատելու է իր հետ բացի ինձնից։ Ես չգիտեմ, թե ինչու նա այդպես ասեց։
Մենք աշխատել են միասին «Բարսելոնա Բ-ում», «Ռոմայում» ու «Սելտայում»։ Դրանք հրաշալի ժամանակներ էին։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու Էնրիկեն չի ուզում աշխատել ինձ հետ։ Ես առաջինն եմ ուրախացել նրա վերադարձով»,-Մորենոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Օրեր առաջ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ Ռոբերտո Մորենոն անհավատարիմ է, ու Էնրիկեն չի ուզում, որ նման մարդիկ լինեն իր շտաբում։