ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակման համեմատ նահանջել է 3 տեղով: Այս պահին մեր ընտրանին զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:
Առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը: Բելգիային հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան: Տասնյակում են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան ու Կոլումբիան: